Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՄԱԿ-ի դատարանը պահանջել է ԱՄՆ-ից հանել Իրանի պատժամիջոցները

ՄԱԿ-ի դատարանը պահանջել է ԱՄՆ-ից հանել Իրանի պատժամիջոցները
04.10.2018 | 10:04

ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հաագայում պարտավորեցրել է ԱՄՆ-ին հանել արգելամիջոցները Իրան արտահանումներից ու մարդասիրական օգնությունից, դեղամիջոցներից, քաղավիացիայի պահեստամասերից` հոկտեմբերի 3-ին հաղորդել է AFP-ը:

ՄԱԿ-ի դատարանը քննարկել է Իրանի այս տարվա հուլիսին ներկայացրած հայցը` ԱՄՆ-ի պատժամիջոցների դադարեցման պահանջով: Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին 1955-ին ստորագրված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների ու հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագիրը խախտելու մեջ: Փաստաթուղթը նախատեսում է փոխօգնություն առևտրական կապերին: Դատավորները միաձայն որոշեցին, որ ԱՄՆ-ը «օգտագործելով միջոցները իր ընտրությամբ` պետք է վերացնի բոլոր խոչընդոտները, որ ծագել են 2018-ի մայիսի 8-ի պատժամիջոցների հետևանքով, Իրան դեղամիջոցներ ու բժշկական սարքավորումներ, սնունդ ու գյուղմթերքներ արտահանելու, քաղավիացիայի անվտանգության հետ կապված ծառայություններ մատուցելու համար»: ԱՄՆ-ի սահմանած արգելամիջոցները «կարող են լրջորեն վնասել Իրանի տարածքում գտնվող մարդկանց առողջությանն ու կյանքին»` հայտարարեց դատարանի նախագահ Աբդուլկավի Ահմեդ Յուսուֆը: ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն, սակայն դատարանը որևէ լծակ չունի, որ ստիպի երկրներին կատարել իր ընդունած որոշումները: Նախկինում և ԱՄՆ-ը, և Իրանը անտեսել են դատարանի որոշումները:
RFI


Հ.Գ. Ինքնին հասկանալի է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը ԱՄՆ-ը ոչ կբողոքարկի, ոչ կկատարի: Հօգուտ Իրանի կայացված որոշումը ունի բարոյական նշանակություն, որ օգտագործվելու է իբրւ փաստարկ դիվանագետների ձեռքին: Եվրոպան և ՄԱԿ-ը քայլ-քայլ փորձում են անկախանալ ԱՄՆ-ից ու այդ գործողությունների լավ հարթակ է տալիս Իրանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ